Կնոջ հետ 25 տարի համատեղ կյանքից հետո ամուսինը ստիպված եղավ պայման դնել, որից հետո լքեց նրան՝ լսելով կնոջ պատասխանը: Այդպիսի ընտրություն նա չէր սպասում: 53-ամյա Մայք Հասլամն իր կնոջն առաջարկեց ընտրել՝ կամ ինքը կամ նրա 30 շները: 40-ամյա միսիս Հասլամը զիջման չգնաց և հիմա գոհ է, քանի որ առանց ամուսնու իրենց ավելի լավ է զգում:

 

Լիզը Մայքի հետ ծանոթացել է, երբ դեռ 16 տարեկան էր և միանգամից տեղափոխվել է նրա մոտ ապրելու: Նրանք ունեն համատեղ 22-ամյա որդի: Լիզը մանկուց մեծացել է շների ներկայությամբ և զարմանալի չէ, որ 7 տարի անց, տեղափոխվելով նոր տուն, Լիզը որոշեց շներ պահել: Հետո նա ստեղծեց BedforBullies կազմակերպությունը, որը զբաղվում է բուլտերյերների փրկությամբ: Լիզի տանը հայտնվեցին տասնյակ շներ: Նրանք բոլորն ունեն առողջական խնդիրներ, և կինն ամբողջ օրը նվիրում է կենդանիների խնամքին: Իսկ ահա հիմա տանտերը ցանկանում է կնոջն ու շներին դուրս վռնդել տանից: Սակայն Լիզը կարծես թե անհանգստացած չէ ոչ ամուսնու հեռանալով, ոչ դրսում հայտնվելու վտանգով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել