Նկարիչ Փոմաս Դամբոն խիստ անհանգստացած է մաքրության և աղբի հավաքման հարցերով: Նա ստեղծել է Ապագայի Անտառ նախագիծը, որը նախատեսված է ապագա սերնդին ցույց տալու աղբահավաքների ծանր աշխատանքը: 1000 երեխաների և աղբահանության աշխատակիցների օգնությամբ նա հավաքեց 3 տոննա պլաստիկ թափոն, ինչը վերջում վերածվեց հազարավոր ծաղիկներով, ծառերով ու կենդանիներով լի անտառի:
Նրա արտ-նախագծի իրականացման համար պահանջվեց երկու ամիս: Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կարելի կլինի տեսնել անտառը Չապուլտեպեկ բուսաբանական այգու ներսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել