Armtimes.comա-ը գրում է.

Հունիսի 5-ին Ադրբեջանի Գերանբոյսկի շրջանում «Region Agropark» անվանումով ագրոպարկ է բացվել: Այն ստեղծելը Ադրբեջանին թույլ է տալիս մեծացնել գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալները, այսպես է ասել նախագահ Իլհամ Ալիեւը:

Զավեշտալին այն է, որ «Region Agropark»-ի բացման շրջանակներում Իլհամ Ալիեւը պետք է շրջեր ագրոպարկի բոլոր արտադրական կետերում՝ լուսանկարներ ստանալու համար ու ցորենի դաշտ այցելելու համար հենց հողածածկույթին՝ հասկերի վրա, նախագահի պատվին նախորդ 2 օրում ասֆալտ է արվել:

Երկրորդ զավեշտն էլ այն է, որ այդ լուսանկարները այնուհետ մշակվել են, հեռացվել է ասֆալտի հատվածն ու հրապարակվել են՝ այցի լուսաբանման ընթացքը ներկայացնելիս: Որոշ կայքերում, սակայն, պահպանվել են բնօրինակները:

Ներկայացնում ենք Ալիեւի՝  «Region Agropark» այցի լուսանկարները մշակումից առաջ եւ հետո.Ալիեւը՝ ցորենի ասֆալտապատ դաշտում ու գործարանում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել