Բելֆաստի Թագավորական համալսարանի գիտնականները պարզել են. ցանցաթաղանթի տակի դեղին բծերը կարող են դեմենցիայի առաջին նախանշաններից լինել։

Բծերը հեշտ նկատելի են լինում աչքի սքանավորման դեպքում։ Դրանց իրենցից կալցիումի և ճարպերի կուտակումներ են ներկայացնում։ Դրանք առաջանում են ծերացման ընթացքում և անվնաս են համարվում։

Մասնագետները 60-92 տարեկան 117 մարդու են հետազոտել։ Գիտնականները վերոնշյալ կուտակումները հայտնաբերել են Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող կամավորների 25%-ի մոտ և հայտնաբերված դեղին բծերով մասնակիցներից միայն 4%-ն են եղել առողջ։ Գիտնականները նաև պարզել են, որ դեմենցիայով (տկարամտությամբ) հիվանդ մարդկանց մոտ աչքերում արյունատար անոթներն ավելի հաստ են եղել։ Դա կարող է բացասական ազդեցություն ունենալ արյան հոսքի վրա։

Գիտնականները հույս ունեն, որ այս մեթոդը օգտագործվելու է Ալցհեյմերի հիվանդությունը վաղ շրջանում ախտորոշելու համար։ Պարզ և անվտանգ հետազոտությունն ընդամենը քսան րոպե է տևում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել