Yerkir.am-ը գրում է.

Թուրքական ԶՈւ-ին պատկանող երկու ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է իրաքյան Քանդիլ շրջանում քուրդ զինյալների դիրքերը:

Միջանկյալ հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան կարող է գործողություններ սկսել այնտեղ։

Քրդական Rûdaw գործակալությունը հայտնում է, որ թուրքական ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Փալան, Էբուբեքր և Քելեթուքան գյուղերին։

Թուրքական ինքնաթիռներն ու ուղղաթիռները նաև հետախուզական թռիչքներ են իրականացնում տարածքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել