«Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը հրաժարական է ներկայացրել: «Ստեղծված հանգամանքների բերումով այլևս նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ հետագա ծառայությունը»,-նշել է նա: Հիմա նրա դիմումը կքննարկվի հունիսի 8-ին ՀՀ կառավարության նիստում, և պարզ կլինի` ընդունում է նորանշանակ վարչապետը ՀՔԾ պետի հրաժարականը, թե ոչ: Չի բացառվում, որ ՀՔԾ պետի հրաժարականից հետո նաև աշխատանքից ազատման դիմում կներկայացնի «Սասնա ծռեր» խմբավորման գործով քննչական խմբի, ինչպես նաև Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար, արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանը: Ի վերջո, նրա աշխատանքից որոշակի դժգոհություն կա: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Հակոբյանին, սակայն նա, լսելով հարցը, չպատասխանեց` հորդորելով դիմել ՀՔԾ լրատվական ծառայություն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել