«Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, թե միանգամայն նորմալ է, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր ծրագրում կոնկրետ թվեր չի խոստացել: «Այնտեղ հիմնական ամբողջ ծրագրի փիլիսոփայությունն է ներկայացվում, հիմնական ուղենիշ ներկայացված է մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքար, իշխանության և սեփականության կամ բիզնեսի և կառավարության տարանջատում: Այդ ամենը, ինչ ամրագրված է, և´ տնտեսական, և´ քաղաքական ծրագիր է: Ինձ համար դա է ընդունելի: Հանկարծ եթե թվեր դրվեր, ապա ես ինքս իմ դժգոհությունը կհայտնեի, որը կարող էր իմաստազրկել այսօրվա կառավարության ծրագիրը»,- ասել է նա: Ինչ վերաբերում է Փաշինյանի կառավարության ծրագրի հասցեին ՀՀԿ-ականների քննադատություններին, Խաչատրյանը նշել է. «Իրենց պահվածքը հուշում է, որ արդեն քաղաքական ուժ կոչվելու իրավունքն են կորցնում»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել