««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ կարող է նշանակվել այս պահին ՀՀ ԱՆ «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրեն  Գագիկ Միրիջանյանը:


Միրիջանյանը որոշ ժամանակ աշխատել է առողջապահության փոխնախարար, իսկ դրանից առաջ Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարն էր:


Գագիկ Միրիջանյանը վաստակավոր բժիշկ Մուշեղ Միրիջանյանի որդին է: Իսկ ինչ կապ ունի Գագիկ Միրիջանյանը ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի հետ, եթե նկատի ունենանք, որ այս տեղը տրված է «Ծառուկյան» դաշինքին:


Այս ընտրության հետևում չկա որևէ քաղաքական կոնտեքստ, ուղղակի Մուշեղ Միրիջանյանը և Գագիկ Ծառուկյանը ընկերներ են, և Ծառուկյանը որոշել է ընկերոջ որդուն աշխատանքի տեղավորել»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել