Նորություն չի լինի, եթե ասենք, որ մեզ շրջապատող աշխարհում գրեթե ամեն երկրորդ իրը պատված է կեղտով և կարող է հանդիսանալ վարակակիր: Զարմանալի է, բայց նման իրերի գլխավոր շարքերում գտնվում են այնպիսիք, որոնք գտնվում են մեր տանը, աշխատավայրում և առաջին հայացքից վտանգավոր չեն երևում: 

Մանրէների բազմացման սիրելի վայրերից մեկը փողոցներում ամրացված վաճառքի սարքերն են: Բացի այն, որ դրա վրա գտնվող ամրակներն արդեն իսկ կեղտոտ են, սարքից դուրս եկած ուտելիքը չլվացված ձեռքերի միջոցով ուղիղ ճանապարհ է բացում մանրէներին՝ դեպի ստամոքս ճանապարհորդության համար:

Չնայած դռան բռնակների ժամանակակից արտադրամասերը փորձում են դրանք ստեղծել այնպիսի նյութից, ինչը կկանխարգելի մանրէների արագ տարածումը, պատահում է, որ դա նրանց լիովին չի հաջողվում: Հատկապես հասարակական վայրերում դրանք թիրախ են համարվում մանրէների համար:

Իսկ ահա սմարթֆոնը շատ ավելի կեղտոտ իր է համարվում, քան զուգարանում գտնվող շատ իրեր: Ժամանակակից հեռախոսների էկրաններին կան չափազանց մանր անցքեր, որոնցում սիրում են թաքնվել մի շարք մանրէներ: Այն ջերմությունը, որը անընդհատ արտադրում է սմարթֆոնը, անթերի պայմաններ է ստեղծում դրանց բազմացման համար:

Վերջերս ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ բանկոմատների ամրակներին բնակվում են այնպիսի մանրէներ, որոնք հաճախ սրտխառնոց և փսխում են առաջացնում: Հաջորդ անգամ բանկոմատից օգտվելուց հետո ուշադիր եղեք ձեռքերի մաքրությանը: 

Դժվար թե գտնվի մեկը, ով սառնարանի դռանը կպչելուց հետո լվացվում է: Սովորաբար բազմահազար մանրէեներ շրջումեն և բնակվում սառնարանի դռան վրա՝ այնտեղ հայտնվելով խոզի, հավի կամ այս մսի վրայից: Դուք վերցնում եք մսամթերքը, դրանից ուտելիք պատրաստում, հետո մյուս մասը դնում ներսում, իսկ այդ ընթացքում մսի վրայի մանրէները տեղափոխվում են սառնարանի դռան վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել