Armtimes.com-ը գրում է.

Թուրքիան զինտեխնիկա և կենդանի ուժ է կուտակում Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին։

Ermenihaber-ի փոխանցմամբ, աղբյուրը տեղեկացնում է, որ թուրք-իրաքյան սահմանի վրա գտնվող Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի օդանավակայանում վայրէջք են կատարել բեռնատար ռազմական օդանավեր։ Դրանց մեջ եղել է զենք և զինամթերք, ինչպես նաև կենդանի ուժ։ 

Դրանից զատ 20 զրահապատ մեքենա էլ ուղևորվել է Թուրքիայի սահմանամերձ Շեմդինլի շրջան, որը սահմանակից է ինչպես Իրաքի, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Հիշեցնենք, որ ըստ թուրք պաշտոնյաների վերջին հայտարարությունների՝ Թուրքիայի զինուժը պատրաստվում է ռազմական գործողություն սկսել Հյուսիսային Իրաքի Քանիդիլ շրջանում, որտեղ գտնվում է    «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գլխավոր ռազմաբազան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել