Armtimes.com-ը գրում է.

ԱԺ-ում շարունակվում է հատուկ նիստը, որտեղ քննարկվում է նոր կառավարության ծրագիրը: Հատուկ նիստին 105-ից պատգամավորից մասնակցում է 98-ը: Ազգային ժողովի նիստերի ապահովման բաժնից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ նիստից բացակայում է 7 պատգամավոր:

Բացակայողներն են՝ ԵԼՔ-ից Գեւորգ Գորգիսյանը, ՀՀԿ-ից Կարեն Կարապետյանը, Շուշան Պետրոսյանը, Ծառուկյան խմբակցությունից Գագիկ Ծառուկյանը, Իշխան Զաքարյանը:

Ի դեպ, ՀԺ-ի լրագրողը քիչ առաջ նկատեց, որ Շուշան Պետրոսյանը մտնում է նիստերի դահլիճ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել