Իռլանդիայում զգուշացրել են վիսկիի դեֆիցիտի վտանգի մասին, որ հնարավոր է սպառման համաշխարհային աճի 

պատճառով։ 

Վիսկիի արդյունաբերության մագնատներից մեկի՝ Ջոն Թելինգի խոսքերով, այն չափաքանակը, որը հիմա է լցվել տակառների մեջ, սպառման կարող է ուղարկվել միայն յոթ տարի հետո։ Բայց եթե վաճառքը շարունակի աճել ներկայիս տեմպերով, այդ պահուստները բավարար չեն լինի։

Վիսկիի իռլանդական ասոցիացիան հաստատում է արտադրողների մտավախությունները, բայց ավելի լավատեսորեն է տրամադրված։ Կազմակերպության ներկայացուցչի հավաստմամբ՝ ի սկզբանե մինչև 2020 թվականը նախատեսված էր կրկնապատկել խմիչքի վաճառքն աշխարհում՝ վեցից հասցնելով տասներկու միլիոն՝ ինը լիտրանոց տարրաների, սակայն ներկայումս այդ ծրագրերը փոփոխության են ենթարկվել և մինչև 2030 թվականը վաճառքի ծավալները պետք է հասնեն 24 միլիոնի։ Դրան նպաստելու է նոր օղեգործների արտադրանքը շուկա դուրս բերելը, որը «հասնելու» է մոտակա տարիներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել