Armenpress.am-ը գրում է.

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնն իր ամուսնուց՝ Էմանուել Մակրոնից, ավելի մեծ ժողովրդավականություն Է վայելում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Paris Match հանդեսը՝ վկայակոչելով Ifop սոցիոլոգիական հարցման տվյալները: 

Ինչպես նշում Է հրատարակությունը, ֆրանսիացիների 67 տոկոսը աջակցում Է Բրիժիտ Մակրոնին այն դեպքում, երբ Ֆրանսիայի նախագահին պաշտպանում Է 43 տոկոսը: Դա միանգամայն սովորական իրադրություն Է ֆրանսիական հասարակության համար: Նիկոլա Սարկոզիի նախագահության ժամանակ նրա տիկինը՝ երգչուհի եւ դերասանուհի Կառլա Բրունին, նույնպես ավելի մեծ ժողովրդականություն ուներ ֆրանսիացիների շրջանում: Այսպես, 2008 թվականին Սարկոզիին ցուցաբերվող աջակցություն 37 տոկոս մակարդակի վրա Էր, իսկ Բրունիինը՝ 68 տոկոս, հիշեցնում Է հանդեսը: 

Նշվում Է, որ Բրիժիտ Մակրոնը, որն իր ամուսնուց մեծ Է 24 տարով, ժողովրդականություն Է վայելում ինչպես երիտասարդների (մինչեւ 35 տարեկան հարցվածների 75 տոկոսը), այնպես Էլ ավագ սերնդի (65-ից բարձր տարիքի մարդկանց 74 տոկոսը) շրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել