ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT), Quacquarelli Symonds (QS) բրիտանական ընկերության վարկածով, գլխավորել Է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշը: Այդ մասին ասված Է QS-ի՝ հունիսի 6-ին 15-րդ անգամ հրապարակված World University Rankings 2019 հետազոտության մեջ, որն ընդհանուր առմամբ ներառում Է աշխարհի գրեթե հազար լավագույն բուհեր:

MIT-ը աշխարհի լավագույն համալսարանն Է ճանաչվել ռեկորդային յոթերորդ անգամ անընդմեջ՝ գերազանցելով Հարվարդի համալսարանի ռեկորդը:

Հաջորդ երեք բուհերը նույնպես գտնվում են ԱՄՆ-ում, ընդ որում՝ նրանց դիրքերը փոփոխության չեն ենթարկել անցյալ տարվա համեմատությամբ: Դրանք են՝ Սթենդֆորդի համալսարանը (2), արդեն հիշատակված Հարվարդի համալսարանը (3) եւ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (4): Նրանց հաջորդում են բրիտանական Օքսֆորդի համալսարանը (5) եւ Քեմբրիջի համալսարանը (6), որոնք այս տարի տեղերով փոխվել են: Թոփ-10-ի միակ մասնակիցը, որը չի ներկայացնում ԱՄՆ-ը կամ Մեծ Բրիտանիան, Ցյուրիխի Շվեյցարիական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտն Է, որը բարձրացել Է միանգամից երեք դիրքով եւ այժմ տեղ Է զբաղեցնում յոթերորդ հորիզոնականում:

Ցուցակի առաջին տասնյակը եզրափակում են Լոնդոնի կայսերական քոլեջը (Մեծ Բրիտանիա, 8), Չիկագոյի համալսարանը (ԱՄՆ, 9) եւ Լոնդոնի համալսարանական քոլեջը (Մեծ Բրիտանիա, 10): Ասիայի՝ ամենաբարձր դիրքն զբաղեցրած համալսարանը դարձել Է Սինգապուրի ազգային համալսարանը, որը գտնվում Է 11-րդ հորիզոնականում այն դեպքում, երբ չինական Ցինխուայի համալսարանը 2006 թվականից ի վեր առաջին անգամ տեղ Է գտել աշխարհի լավագույն համալսարանների թոփ-20-ում՝ 25-րդ դիրքից բարձրանալով 17-րդ տեղ: Մ.Վ.Լոմոնոսովի անգան Մոսկվայի պետական համալսարանն (ՄՊՀ) ամրապնդել Է իր դիրքերը թոփ-100-ում: Ռուսական կրթության առաջատարը բարձրացել Է հինգ հորիզոնականով եւ միջազգային վարկանիշում զբաղեցրել 90-րդ տեղը: Սա ՄՊՀ-ի լավագույն արդյունքն Է 2005 թվականից ի վեր, երբ այն ռեկորդային 79-րդ դիրքն Էր զբաղեցրել:

QS-ն աշխարհի լավագույն բուհերի վարկանիշը հրապարակում Է 2004 թվականից՝ ուսումնական հաստատությունները գնահատելով վեց չափանիշով: Դրանց թվում են՝ ակադեմիական համբավը (ընդհանուր միավորի 40 տոկոսը), ուսանողների թվի նկատմամբ դասախոսական կազմի հարաբերակցությունը (20 տոկոս), հիշատակումների ինդեքսը (20 տոկոս), գործատուների շրջանում ունեցած համբավը (10 տոկոս), օտարերկրացի ուսանողների բաժինը (5 տոկոս) եւ օտարերկրացի դասախոսների բաժինը (5 տոկոս), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել