Aysor.am-ը գրում է.

Ազգային ժողվում շարունակվում է հրավիրված արտահերթ նիստը կառավարության ծրագիրը քննարկելու վերաբերյալ։

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության փոխնախագահ Միքայել Մելքումյանն անդրադարձավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի խոսքերին, ով ասել էր, թե «ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան կառավարության մեջ տնփեսայի կարգավիճակով հանգրվանած քաղաքական ուժ»։

«Պարոն Աշոտյանին ես խնդրում եմ գնա ու էներգետիկ շարժման ժամանակ Բաղրամյան փողոցում տեսնի, թե  հազարավոր մարդիկ ինչ էին խոսում, հիշեք էներգետիկ շարժումը, թե Աշոտյանն ո՞վ էր հեղափոխությունից առաջ»,- ասաց նա։

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հորդորեց գործընկերոջը պահպանել կարգը։

«Պարոն Մելքումյան, դուք կարգը պահողներից մեկն եք, գիտե՞ք, հետևաբար, ամբիոնից իջնելուց հետո ամբիոնին կրկին մոտենալու իրավունք չունեք»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել