Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ուղիղ կապ»-ի ժամանակ պատասխանել է հարցին` հնարավո՞ր է, արդյոք, ուկրաինական բանակն օգտվի ՌԴ-ում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումից և ազատագրի Դոնբասը. հայտնում է УНИАН-ը:

«Ես հույս ունեմ, որ նման սադրանքների գործը չի հասնի: Եթե դա տեղի ունենա, ինձ թվում է, դա շատ ծանր հետևանքներ կունենա ուկրաինական պետականության համար: Ընդգծում եմ` հույս ունեմ, որ նման բան տեղի չի ունենա»,- ասել է ՌԴ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել