«Հայ-թուրքական հարաբերությունների կար­գավորումն անհրաժեշտ է ոչ միայն կողմերին, այլև Արևմուտքին»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է թուրք քաղաքական վերլուծաբան Բասքըն Օրանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավոր­ման ներկայիս հեռանկարներին: Թուրք քաղաքական վերլուծաբանն ասել է, որ ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից և հնչեցված գնահատականներից հետո թուրք իշխանությունների շրջանում ծավալվում են քննարկումներ կարգավորման հեռանկարների մասին: 

Նա վստահեցրել է, որ կա ցանկություն կարգավորել հարաբերությունները: «Բայց ամենակարևոր հանգամանքն այն է, որ երկու կողմերն էլ կարգավորումը պատկերացնում են միմիայն իրենց ազգային շահերի շրջանակում: Անզիջում մոտեցում կա և´ Թուրքիայի, և´ Հա­յաստանի մոտեցումներում: Բայց Թուրքիայի համար իր հարևանության այս բարդ ժամանա­կահատվածում Հայաստանի հետ հարաբերու­թյունների կարգավորումը կամ կարգավոր­մանն ընդառաջ քայլը կդառնար դիվանագի­տական հաղթանակ մի քանի ասպեկտով՝ և Արևմուտքի հետ հարաբերությունների, և´ քրիս­տոնյա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, և´ ներքին»,- ասել է Օրանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել