«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն հայտարարել է, որ պետք է փոխել Սահմանադրությունը և բալանսավորել իշխանության թևերի գործունեությունը: Խոսակցություններ կան, որ նրա նախաձեռնությամբ արդեն իրավաբանների խումբ է աշխատում սահմանադրական փոփոխությունների վրա: Որքան ժամանակ է, որ խումբն աշխատում է՝ հետաքրքրվեցինք իշխանական աղբյուրից: «Այո, աշխատանքային խումբ կա, որը մոտ 1 ամիս աշխատում է այդ ուղղությամբ»: Ե՞րբ կհրապարակվի տեքստը, հանրաքվե կլինի՞. «Դա հաջորդ էտապի խնդիր է, առայժմ բարեփոխումների փուլն է»: Աշխատանքի «արդյունքը» կներկայացվի նախ կառավարություն, չնայած կառավարության ներկայացուցիչներն օրերս հայտարարեցին, որ իրենց օրակարգում այս պահին սահմանադրական փոփոխությունների հարց չկա»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել