«Նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը որոշել է միջնոր­դություն ներկայացնել՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության ղե­կավար, 2015-ին զինված խմբա­վորման գործով կալանավորված Գառնիկ Մարգարյանի կալանքը փոխելու համար: Նա մեզ ասաց, որ կդիմի ևս մի քանի պատգամավորի, որ 75-ամյա Մարգարյանին, ում, իր տեղեկու­թյուններով, անգամ չեն հարցաքննում, ազատեն: 

Ֆելիքս Ցոլակյանը, հավանաբար, կմիանա միջ­նորդությանը: Մարգարյանին ԱԱԾ-ն ձերբակա­լել է 2016-ի նոյեմբերին՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված «հանցավոր համագործակ­ցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պա­հելու» համար՝ ՀՀ քրօր. 223-րդ հոդվածի 2-րդ և 235-րդի 3-րդ մասով: Նրան 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններից առաջ ևս տնից ձերբակա­լել էին՝ զենք-զինամթերք պահելու կասկածանքով, սակայն նույն օրն ազատ էին արձակել:
Մարգարյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանու­թյան համակարգում, զբաղեցրել է ղեկավար պաշտոններ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել