«Ռուսաստանցի գործարար Ռուբեն Գրիգորյանը, ով ավելի շատ հայտնի է որպես Զարուհի Փոստանջյանի և նրա ղեկավարած «Երկիր Ծիրանի» կուսակցության հովանավոր, պատրաստվում է «Սփյուռք 2.0» անվանումով միջոցառում կազմակերպել: Միջոցառման մեջ 2 թիվը խորհրդանշում է Ռուսաստանի սփյուռքը միավորելու երկրորդ փորձը՝ համարելով, որ առաջին փորձը ձախողել է Արա Աբրահամյանը:


Գրիգորյանը հույս ունի, որ եթե ներկայացուցչական կազմ հավաքի և ստանա Հայաստանի նոր իշխանության աջակցությունը, ապա կարող է Ռուսաստանի իշխանությանն ասել, որ այսուհետ Ռուսաստանի հայ համայնքը ներկայացնում է ինքը:


Նախապես կար պայմանավորվածություն, որ միջոցառմանը ելույթ կունենա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, սակայն նա գերադասել է հեռու մնալ ներռուսաստանյան հակամարտությունից և չդառնալ դրա կողմ: Հիմա էլ միջոցառման մասնակիցները փորձում են վարչապետ Նիկոլ Փաշինյանից իրենց միջոցառումը ողջունելու տեսաուղերձ պոկել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել