Operativ.am -ը գրում է

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։ Հայաստանի օգտատերերի սարքերի 36.78%-ը 2018 թվականի հունվար-մարտին ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։

Այս ցուցանիշով Հայաստանը 7-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի երկրների շարքում։ 2017 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 29,02% և 10-րդ տեղ։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության տվյալները, որոնք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ։

Երկիր գրոհի ենթարկված օգտատերերի %, հունվար-մարտ, 2018թ.

1. Բելառուս 40,90
2. Ուկրաինա 40,32
3. Ալժիր 39,69
4. Ալբանիա 37,33
5. Մոլդովա 37,17
6. Հունաստան 36,83
7. Հայաստան 36,78
8. Ադրբեջան 35,13
9. Ղազախստան 34,64
10. Ռուսաստան 34,56
11. Ղրղզստան 33,77
12. Վենեսուելա 33,10
13. Ուզբեկստան 31,52
14. Վրաստան 31,40
15. Լատվիա 29,85
16. Թունիս 29,77
17. Ռումինիա 29,09
18. Քաթար 28,71
19. Վիետնամ 28,66
20. Սերբիա 28,55

«Համացանցի միջոցով Հայաստանի օգտատերերի սարքերի վարակման փորձերի նման նշանակալի աճը պայմանավորված է երկրի նկատմամբ կիբեռհանցագործների հետաքրքրության աճով։ Նրանք ձգտում են կոտրել հայաստանցի օգտատերերին հետաքրքրող ավելի շատ կայքեր և այնտեղ տեղադրել վնասաբեր սկրիպտներ և ծրագրեր՝ կրիպտոարժույթների թաքնված մայներներ, ծածկագրող-շորթող ծրագրեր, անձնական և բանկային տվյալների գողության և շատ այլ ծրագրեր։

Համացանցից վարակման սպառնալիքներից պաշտպանվելուն օգնում են համացանցի օգտագործման կանոններին հետևելը և վեբ-մոդուլ ունեցող արդյունավետ հակավիրուսը»,- պարզաբանում է կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել