Life.tert.am-ը գրում է.

Գեղեցիկ կնոջ ու հոգատար մայրիկի պարտավորությունները հավասարապես ստանձնած Մերի Մարտիրոսյանը մասնագիտության բերումով ընդգծում է նաև մյուսների գեղեցկությունը: Մինչև այսօր դիմահարդարին շատերը ճանաչում են որպես Հովհաննես Ազոյանի նախկին կնոջ: Զույգն ամուսնալուծված են 2016 թվականից, սակայն իրենց շփումը չի դադարում: Մերին ասում է՝ իրենց պարագայում այլ տարբերակ չէր էլ կարող լինել:

Tert.am Life-ը Մերիի հետ զրուցել է դստրերի ու նախկին ամուսնու հետ հարաբերությունների, կանացի գրավչության, երջանիկ լինելու նախապայմանների մասին:

Դիմահարդարը համոզված է, որ կնոջ գեղեցկությունը նրա ներքին հանգստության ու երջանիկ լինելու մեջ է: Նա գիտի՝ նույնիսկ մասնագիտական հնարքները չեն փրկի կնոջ դեմքը, երբ նա հոգնած է, հիասթափված, վատ տրամադրության մեջ. «Երբ կինը սիրված է, սիրում է, բավարարված է ու ներդաշնակ ինքն իր հետ, դա արտացոլվում է նրա դեմքին։ Միայն այդ դեպքում է նա դառնում կատարյալ գեղեցիկ»:

Հայտնի ասացվածքի համաձայն` կոշկակարն առանց կոշիկի է մնում, Մերիի դեպքում սա մասամբ գործում է, թեև իր իսկ ցանկությամբ: Առօրյայում դիմահարդարվել նա չի սիրում։ «Շատերն ինձ ճանաչում են որպես չշպարվող դիմահարդարի: Ես իսկապես չեմ սիրում շպարվել առօրյայում: Հիմա ավելի շատ շեշտը դնում եմ դեմքիս խնամքի վրա, որպեսզի պահպանեմ բնական գեղեցկությունս: Երբ որևէ առիթի եմ մասնակցում, շպարվում եմ և բոլորի զարմանքը հարուցում, ինչը հաճելի է»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել