Բազուկ (լատիներեն՝ Beta), թելուկազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ երկամյա բույս։ Մեր ամենօրյա օրաբաժնում իր ուրույն տեղն ունի կարմիր բազուկը։ Այն օգտակար է հանքային աղերով եւ սննդային բջջանյութով, որով գերազանցում է մյուս բանջարեղեններին։

Հագեցած քիմիական բաղադրությունը, որը ներառում է ամինաթթուներ, օրգանական թթուներ, պեկտիններ, գլյուկոզա, ֆրուկտոզա, հանքային նյութեր և միկրոէլեմենտներ, ապահովում են բազուկի յուրօրինակ հատկությունները: Կարմիր բազուկը պարունակում է եզակի նյութ՝ բեթաին, որն օրգանիզմի նյութափոխանակությունը լավացնող հատկություն ունի։ Բազուկի մեջ պարունակվող կալիումը եւ կալցիումը բարերար են ազդում սրտի աշխատանքի վրա։ Իսկ ամենակարեւոր հատկանիշն այն է, որ նույնիսկ երկար ժամանակ պահելու ընթացքում բազուկը պահպանում է իր օգտակար հատկությունները։

  • Անքնությանը օգնում է բազուկի թարմ քամած հյութը (նախապես սառնարանում 2 ժամից ոչ պակաս սառեցրած վիճակում)։ Հյութի մեջ ավելացնել բնական մեղր` 2։1 ծավալային հարաբերակցությամբ։ Քնելուց առաջ խմել այն բաժակի 1/3-ի չափով։
  • 1-1,5 բաժակ բազուկը հյութաքամիչով անցկացնելուց հետո 2 ժամ պահել սառնարանում, օգտագործել օրը 2 անգամ` 50-100 գրամի չափով։ Օգնում է սակավարյունության (անեմիա) դեպքում։
  • 1 թեյի գդալ բազուկի հյութը խառնել 4 թեյի գդալ գազարահյութի հետ եւ խմել։ Բուժման ժամկետը` 2 շաբաթ։ Կարգավորում է հեմոգլոբինը։

Բազուկը նախընտրելի է ուտել հում վիճակում։ Կանոնավոր օգտագործելու դեպքում բարենպաստ է անդրադառնում տեսողության վրա։

  • Բազուկի հյութի վրա ավելացնել հավասար քանակությամբ կիտրոնահյութ, բնական մեղր (1։1։1 չափով) եւ դնել սառնարանի մեջ։ Օգտագործել այն 2 ժամ հետո, օրը 3 անգամ` 2-ական ճաշի գդալի չափով։ Օգնում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը։
  • Բազուկի, գազարի եւ խնձորի թարմ հյութերից պատրաստված կոկտեյլը առողջացնում է ստամոքսը եւ խթանում մարսողական գեղձերի աշխատանքը։
  • Թարմ քերած բազուկը լցնել թանզիֆի մեջ եւ հյութը քամել: Պահել 15 րոպե, ապա 1 ճաշի գդալին ավելացնել 1 թեյի գդալ բուսայուղ եւ խմել։ Օգնում է դեմքի «աստղիկների» անհետանալուն։
  • 3 թեյի գդալ թարմ բազուկի հյութին ավելացնել 1 թեյի գդալ բնական մեղր եւ լավ խառնել։ Քթի կաթիլների տեսքով յուրաքանչյուր քթանցքի մեջ 2-3 կաթիլ կաթեցրեք օրը 2-3 անգամ։ Օգնում է մրսածությանը։

Ստամոքսի հիվանդության դեպքում անհրաժեշտ է գազարի 100 մլ, բազուկի 15 մլ եւ վարունգի 10 մլ հյութերը խառնել եւ խմել ուտելուց 20-30 րոպե առաջ։

Տղամարդկային անկարողության դեպքում անհրաժեշտ է բազուկի 20 մլ, խնձորի 20 մլ, մաղադանոսի 10 մլ, սպանախի 30 մլ եւ գազարի 120 մլ հյութերը խառնել եւ խմել սոված ստամոքսին։

Բերանի եզերքի ճաքերին, մազերի եւ եղունգների կոտրատվելուն եւս օգնության է հասնում սովորական բազուկը։

Հյութը օգտակար է հիպոտերիոզի, ստամոքսահյութի ցածր թթվայնության, դիսբակտերիոզի դեպքում։ Ունի որդաթափ հատկություն։ Խորհուրդ է տրվում խմել մածունի հետ կամ խառնել վարսակի շիլային։ Փորձը ցույց է տվել, որ բազուկն ունի հակաուռուցքային հատկություն։

Բազուկի հյութն, իհարկե, ունի նաեւ հակացուցումներ։ Հիշեք, որ հյութաքամիչով անցկացնելուց հետո այն չի կարելի անմիջապես խմել (կառաջացնի սրտխառնոց, նույնիսկ` փսխում), այլ պետք է որոշ ժամանակ սառնարանի մեջ պահել եւ հետո խմել` վրան որոշ քանակությամբ ջուր ավելացնելով։ Բացի այդ, բազուկի հյութը չի կարելի խմել ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման (գաստրիտ), ստամոքսի խոցի, շաքարային դիաբետի դեպքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել