Armenpress.am-ը գրում է.

Իսպանիայի կառավարության նախկին նախագահ Մարիանո Ռախոյը հայտարարել Է, թե մտադիր Է վերջնականապես լքել քաղաքականությունը: Նախկին վարչապետը համապատասխան հայտարարությունն արել Է հունիսի 6-ին Cope ռադիոկայանին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես քաղաքական կյանքում ներգրավված եմ արդեն 40 տարի, իմաստ չունի ավելի շատ ժամանակ անցկացնել այստեղ»,- ասել Է Ռախոյը: «Մտադիր եմ վերջնականապես լքել քաղաքականությունը,- հավաստիացրել Է նա:- Կյանքում, քաղաքականությունից բացի, այլ բաներ Էլ կան»:

Ռախոյը հունիսի 5-ին հայտարարել Էր, որ պատրաստվում Է թողնել Ժողովրդական կուսակցության (ԺԿ) նախագահի պաշտոնը: Նախկին վարչապետը նշել Է, որ «եկել Է այս փուլն ավարտելու պահը»: Սա ավելի լավ Է ԺԿ-ի, Իսպանիայի եւ ինձ համար»,- ասել Է նա: Ռախոյը, որը կուսակցության նախագահն Է 2004 թվականից, հորդորել Է հրավիրել ԺԿ-ի արտահերթ համագումար եւ ընտրել քաղաքական ուժի նոր առաջնորդ:

«Մենք կորցրեցինք կառավարությունը եւ անցնում ենք ընդդիմության,-նշել Է կառավարության նախկին ղեկավարը:-Ժողովրդավարության մեջ կարեւորը ոչ թե իշխանություն ստանալն Է, այլ կարողանալ այն օգտագործել երկրի եւ մեր հպատակների բարօրության համար»:

«Մենք ողջախոհությամբ ու հաստատակամորեն պաշտպանում Էինք մեր երկրի միասնությունը,-ընդգծել Է նախարարների կաբինետի նախկին ղեկավարը:-Բոլորը մեզ խրատում Էին, բայց մենք որոշումներ Էինք ընդունում, եւ կարծում եմ, որ դրանք ճիշտ որոշումներ Էին»: Հունիսի 1-ին Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատ) անվստահություն Է հայտնել Ռախոյի կառավարությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել