Սամվել Ալեքսանյանը լքել է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը: 

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հաստատել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը նաև լքել են պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանը, Արթուր Գևորգյանը, Արտակ Սարգսյանը, Շիրակ Թորոսյանը, Արման Սահակյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել