Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին՝ Շվեդիայի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ։ 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Շնորհավորական ուղերձում ասվում է. «Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը:

Վստահ եմ, որ մեր պետություններն այսուհետ ևս կշարունակեն ակտիվ քաղաքական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում։ Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նշանակալի հնարավորություններ է ստեղծում հայ-շվեդական փոխգործակցությանը նոր թափ ու բովանդակություն հաղորդելու առումով։ 

Մաղթում եմ Ձեզ և արքայական ընտանիքին քաջառողջություն, իսկ Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել