Երկու օր է՝ ցնծություն է Ֆրանսիայում ընդունած օրենքի համար, թեպետ և այն ավելի շատ խորհրդանշական արժեք ունի։ Բայց ունենք շատ ռեալ մի բան, որը միայն մեր ձեռքով է ստեղծվել, ի հեճուկս բոլոր թշնամիների. ունենք բանակ։ Որը ոչ միայն չենք գնահատում, այլև առիթը բաց չենք թողնում վրան ցեխ շպրտելու։ Երեք օրից ՀՀ ԶՈՒ քսանամյակն է, բայց ոմանց համար այդ օրը ոնց որ կարմիր լաթը՝ ցուլի համար, այն տարբերությամբ, որ իրենք էությամբ ավելի մոտ են «Մաուգլի» մուլտիկի շնագայլ Տաբակիին... Փոխում եմ պրոֆիլիս նկարը. ում դուրը չի գալիս, կարող է ցեխ ուտել, մեռնել։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել