«Բավականին խճճված իրավիճակ է առա­ջացել ՍԴ անդամի 2 թափուր տեղի հա­մար: Առ այս պահը չի առաջադրվել Կիմ Բալայանի թափուր տեղի թեկնածուն: 

Հի­շեցնենք՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում կարծում են, որ տեղի է ունեցել Սահմանադրության խախտում՝ ՀՀ նախագահը թեկնածուի մասին պետք է հայտարարեր 10 օրվա ընթացքում, չի արել: Իր հերթին Արմեն Սարգսյանը փորձել է դուրս գալ այդ հակասահմանադրական իրավի­ճակից. նրա կարգադրությամբ ստեղծվել է ժամանակավոր խորհրդակցական աշխա­տանքային խումբ՝ ՍԴ դատավորի թեկնա­ծուների վերաբերյալ կարծիք ձևավորելու և իրեն ներկայացնելու համար: Մինչ այս հարցը կարգավորվի, նոր մանրամասներ են ի հայտ գալիս: 

Փաստաբան Վահե Գրիգորյանը, ում 200-ից ավելի փաստաբան­ներ են պաշտպանում, ժամանակին եղել է Արմեն Սարգսյանի մոլի քննադատներից և բրիտանական քաղաքացիության փա­ստաթղթի պահանջատերերից մեկը:

Ավելին՝ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱԺ ամբիոնից հենց այս պահին քաղաքացի լինելու հարցում մեր թերացումները մատնանշող, Իտալիայի մասին հենց հիմա հեքիաթներ պատմող, տխմարագույն մի ճառ արտաբերող անգերազանցելի սույն դեմագոգը մեզ  այդպես չի լուսավորի, թե այդ երբ է իր՝ բրիտանական քաղաքա­ցիությունից հրաժարվելու մասին հայտա­րարությունը պետական գրանցում ստա­ցել Միացյալ Թագավորության պետական քարտուղարի կողմից», ինչն էլ ոմանք հա­մարում են Արմեն Սարգսյանի կողմից նրա թեկնածությունն առաջադրելու վետոյի պատճառ: 

Ի դեպ, 10-օրյա ժամկետում ՍԴ թեկնածու չառաջադրելու պաշտոնական պատճառն Արմեն Սարգսյանը համարել էր այն, որ իր առաջադրած թեկնածուն վեր­ջին օրը հրաժարվել է: Նախագահի գրա­սենյակից փորձեցինք ճշտել, թե ով է եղել այդ թեկնածուն: Ասացին. «Քանի որ մարդը հրաժարվել է, հարկ չենք համարում նրա անունը հրապարակային հնչեցնել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել