Տպավորություն է, որ Իրաքյան Քրդստանում պատարստվում են պատերազմի: Բանը նրանում է, որ Իրաքյան Քրդստանի ռազմական միավոր համարվող «Փեշմերգա» -ն միավորվում է մեկ ընդհանուր հրամանատարության ներքո: 
Այժմ ջանքեր են գործադրվում, որպեսզի Քրդստանի տարածքում գտնվող բոլոր զինված խմբերը համախմբվեն մեկ ռազմական միավորման մեջ, որպեսզի վտանգի դեպքում հեշտ լինի կառավարել մեկ ընդհանուր հրամանատարական կետից:
Փեշմերգայի նախարարության աշխատակազմից գեներալ Քարաման Շեյիխ Քամալը հայտարարել է, որ պաշտոնների և զինվորականների կոչումների փոփոխություններ են սպասվում Փեշմերգայում: Եթե հաջողվի միասնական ռազմական միավորի ներքո համախմբել բոլորին, ապա Քրդստանի ռազմական ուժերի թիվը կարող է անցնել 150 000-ը: 
ԱՄՆ-ն խոստացել է ինստրուկտորներ ուղարկել, ովքեր որոշակի դասըթնացներ կանցկացնեն նոր միացող ռազմական ուժերի հետ: Նշեմ նաև, որ ԱՄՆ-ն 2018թ.-ին «Փեշմերգա»-ին տրամադրել է 365 մլն դոլար աշխատավարձի համար:
Փեշմերգան պաշտոնապես ենթարկվում է Նեչիրվան Բարզանիին, ով 2017թ. -ի հոկտեմբերից հանդիսանում է փաստացի երկրի ղեկավարը Մասուդ Բարզանիի նախագահի պաշտոնից հրաժարականից հետո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել