««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան Ալավերդիում դաժան ծեծի է ենթարկվել Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի գործով անցնող «Արկո» մականունով հայտնի Արթուր Մնացականյանը: Նա իրեն շատ լկտի է պահել, եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Դեռևս չպարզված հանգամանքներում ծագած վիճաբանությունը թեժացել է, վերածել ծեծկռտուքի:
Արդյունքում Արկոն դաժան ծեծի է ենթարկվել, նրան ծեծողներն անգամ ցանկացել են նետել Դեբեդ գետը:
Հիշեցնենք, որ Արկոն մեղադրվում էր Ալավերդցի Վահագի գործով: Նա կալանավորվեց, սակայն Վահագն Աբգարյանի դեմ ցուցմունք տալու արդյունքում հայտնվեց ազատության մեջ, և նրան առաջադրված մեղադրանքը կարճվեց»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել