«Երկրապահ կամավորա­կանների միությունը, որը 1993թ. ստեղծվել է Վազգեն Սարգսյանի կողմից, հիմա հայտնվել է իր համար շատ ան­սովոր վիճակում: ԵԿՄ-ն, որը միշտ եղել է իշխանությունների հետ ու իշխանության հենարա­նը, որևէ կապ չունի Հայաստանի նոր իշխանության հետ: Չնայած ԵԿՄ Նախագահ Մանվել Գրիգորյանի այն հայտարարություններին, որ ինքը հանրապե­տական չէ, Գրիգորյանը դի­տարկվում է որպես նախորդ իշ­խանության ներկայացուցիչ: Մինչդեռ ԵԿՄ-իշխանություն կապը պետք է վերականգնվի, որովհետև դա անհրաժեշտ է երկուստեք: Դա կարող է լինել, եթե նախկինում ԵԿՄ-ից առանձնացած «Ոգու փորձու­թյուն» կազմակերպությունը կրկին վերամիավորվի ԵԿՄ-ի հետ, իսկ «Ոգու փորձություն» ՀԿ վարչության փոխնախագահ Սասուն Միքայելյանը ընտրվի ԵԿՄ նախագահ: Սա տարբե­րակներից միայն մեկն է, բայց ոչ միակը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել