Եթե դուք նկատում եք այս ամենը ձեր ընկերոջ կողմից, ապա դա հստակ նշան է, որ դուք գտնվում եք մարդու կողքին, ով իրոք թանկ է համարում ձեզ և ձեր հարաբերությունները:
Նա ձեզ համար ժամանակ է գտնում Եթե անգամ նա շատ զբաղված է, գտնում է մի քանի րոպե հաղորդագրություն գրելու կամ զանգահարելու համար: Նա ժամանակ է գտնում ձեզ հետ ֆիլմ նայելու, խնդիր քննարկելու համար:
Նրան հետաքրքիր են ձեր մտքերը Դուք կարող եք խոսել բոլոր թեմաներով:
Նրան հետաքրքիր է, թե ինչ եք դուք մտածում այս կամ այն խնդրի վերաբերյալ:
Նա ձեզ հետ խորհրդակցում է Ձեր կարծիքը նրա համար այնքան կարևոր է, որքան սեփականը: Եթե նա ձեզանից խորհուրդ է հարցնում, ապա իրոք շատ լուրջ է վերաբերվում ձեզ:
Նա կատարում է իր խոստումները Դա խոսում է մարդու նվիրվածության մասին:
Նրան կարելի է վստահել ու չվախենալ հարվածից:
Նա հարգում է ձեր շրջապատը Նա վատ չի խոսում ձեզ շրջապատող մարդկանց մասին: Դա հարգանք է՝ ուղղված ձեր հարազատներին, ընկերներին ու իհարկե ձեզ: