168.am-ը գրում է

Apple կորպորացիայի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը կարծում է, որ իր iPhone-ից ավելի հաճախակի է օգտվում, քան պետք է: Այս մասին նա հայտարարել է CNN հեռուստաընկերությանը տված հացազրույցում։

Քուկը մեկնաբանել է Screen Time նոր գոծառույթը, որը մատչելի կլինի iOS 12 շարժական գործառական համակարգի նոր տաբերակում: Այն տեղեկատվություն է տրամադրում այն մասին, թե վերջին ժամանակներս սարքի տերերը որքան շատ են օգտագործել այս կամ այն հավելվածը: «Ես կարծում էի, թե համեմատաբար կարգապահ եմ եղել այդ առումով»,- խոստովանել է Քուկը՝ խոսելով այն մասին, թե որքան հաճախ է ինքն օգտվում իր անձնական գաջեթից: Սակայն նրա կարծիքը փոխվել է այն բանից հետո, երբ փորձել է Screen Time գործառույթը:

«Երբ ես սկսեցի տվյալներ ստանալ, պարզեցի, որ (iPhone-ով) ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, քան պետք է»,- նշել է ընկերության ղեկավարը: «Անգամների քանակը, երբ ես հանել եմ սմարթֆոնը, չափազանց մեծ էր»,- ասել է Քուկը՝ ըստ որում հրաժարվելով ճշտել, թե հատկապես որ հավելվածներից է ամենից հաճախ օգտվում:

«Սարքն ինքնին կախվածություն չի առաջացնում,- պարզաբանել Է գլխավոր տնօրենը:- Կախվածություն առաջացնում է այն, ինչ դուք անում եք դրա միջոցով»: Քուկի խոսքով՝ երբ օգտատերերը միացնեն Screen Time գործառույթը եւ ուսումնասիրեն գաջեթից օգտվելու հաճախության վերաբերյալ տվյալները, նրանցից յուրաքանչյուրն ստիպված կլինի որոշում ընդունել», թե ինչպես վարվել այնուհետեւ: Նրա խոսքով՝ Apple-ում «երբեք չեն ցանկացել, որ մարդիկ շատ ժամանակ անցկացնեն» իրենց գաջեթներով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել