Աֆրիկական որոշ ցեղերի մոտ դեռևս պահպանվում են սարսափելի ավանդույթներ ու կարգեր, որոնք հայտնվել են հարյուրամյակներ առաջ: Հիմնականում դաժան հանգամանքների գերի են դառնում կանայք և աղջիկները, որոնք ստիպված են լինում հետևել ավանդույթներին, եթե անգամ դա վտանգավոր է իրենց կյանքի համար: Սահարայի ոչ հարուստ շրջաններում արդեն քանի դար է գոյություն ունի տարօրինակ վանադույթ, որը կրում է Լեբլոու անվանումը: Երբ լրանում է աղջկա 5 տարին, նրան սկսում են ստիպողաբար կերակրել, որպեսզի կարողանան հաջող կերպով կնության տալ: Իսկ ահա որոշ ցեղերում աղջկան կերակրում են այնքան, մինչև նա սկսում է փսխել:

 

Այնտեղ տղամարդիկ սիրում են գեր կանանց: Գեր կանայք համարվում են գեղեցիկ ու գայթակղիչ: Նրանց բացարձակ չի հետաքրքրում այն փաստը, որ ավելորդ քաշը կարող է վտանգավոր լինել առողջության համար: Որքան ծանր է կշռում հարսնացուն, այնքան ավելի հեշտ է լինում նրան վաճառել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել