Life.tert.am-ը գրում է.

Էրիկ Կարապետյանն այսօր նշում է 30–ամյակը: Տարվա լավագույն երգիչը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է  կեսգիշերն անց ստացած անակնկալի մասին ու ասել, որ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել՝ դժվարանալով հիշել դրանցից առաջինը:

«Արդեն հասցրել եմ բազմաթիվ զանգեր ու նամակներ ստանալ աշխարհի տարբեր ծայրերից՝ իմ ընկերների, երկրպագուների, ծանոթ ու անծանոթ մարդկանց կողմից: Լավ մաղթանքներ եմ ստացել, ինչի համար բոլորին շնորհակալ եմ: Շատ հաճելի է»,-ասաց երգիչը:

Էրիկը նշեց, որ երեկ է վերադարձել Գերմանիայից, որտեղ Միհրան Ծառուկյանի հետ համերգային շրջագայության էին մեկնել: Երգիչն ասաց, որ վերադարձից հետո փոքր-ինչ հոգնած է եղել ու չի ծրագրել ծննդյան օրվա հետ կապված որևէ խնջույք կազմակերպել, սակայն իրավիճակը փոխել է կեսգիշերն անց իրեն մատուցված անակնկալը: 

«Իսկապես չէի պատրաստվում ինչ-որ բան անել, բայց արի ու տես, որ եղբայրս և ընկերներս արդեն որոշել էին, որ պետք է անակնկալ հավաքույթ կազմակերպեն ինձ համար: Դա շատ անսպասելի կերպով եղավ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել