Armenpress.am-ը գրում է.

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանըհերքում է նախկինում կուսակցություն ունենալու և Սերժ Սարգսյանին սատարելու մասին լուրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

«Ցույց տվեք մեկ ապացույց, որ ես Սերժ Սարգսյանի անունը տվել եմ»,-լրագրողի հարցին ի պատասխան ասաց Հայրապետյանը:

Անդրադառնալով իր և իր համախոհների կողմից 2012-ին կուսակցություն հիմնած լինելու լուրերին՝ նախարարն ասաց, որ եղել է մեկ մամուլի ասուլիս, որում հայտարարել են իրենց այդ մտադրության մասին: «21 տարեկան երիտասարդներ ցանկանում էին կուսակցություն հիմնել, սակայն հետո խնդիրներ առաջացան, թիմի ներսում պառակտում առաջացավ: Եվ մենք անգամ փաստաթուղթ չներկայացրինք պետռեգիստր»,-եզրափակեց նախարար Հայրապետյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել