Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 5-ին հույս Է հայտնել, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովն «ինչ-որ ավելի մեծ բանի» սկիզբ կդառնա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սինգապուրում ԿԺԴՀ-ի հետ կայանալիք հանդիպումը, հուսով եմ, ինչ-որ ավելի մեծ բանի սկիզբը կլինի... մենք շուտով կտեսնենք»,- գրել Է նա Twitter-ի իր Էջում:

Թրամփը հունիսի 1-ին հաստատել Է, որ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը կկայանա հունիսի 12-ին Սինգապուրում: Միաժամանակ նա նշել Է, որ այդ բանակցությունների ընթացքում հազիվ թե ինչ-որ փաստաթղթեր ստորագրվեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել