Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով` Ուկրաինայի արևելքում հակամարտության լուծման համար Կիևը կարող էր Դոնբասին երկրի կազմում հատուկ կարգավիճակ շնորհել: Այդ մասին նա ասել է ավստրիական ORF հեռուստաալիքին տված հարցազրույցում. հայտնում է Կրեմլի կայքը:

Պուտինը հիշեցրել է, որ ժամանակին ՌԴ-ն կայացրել նման բարդ որոշում` Չեչնիային և այլ սուբյեկտներին նման կարգավիճակ տալով: «Նույնը, ի դեպ, կարելի է անել Ուկրաինայում` Դոնբասի հարցում: Ինչո՞ւ մինչ օրս դա չի արվել»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել