Bravo.am-ը գրում է.

«Բացիր աչքերդ» սերիալը ճակատագրական է եղել Մարիամ Ալեքսանյանի եւ Գոռ Համբարձումյանի համար: Ծանոթանալով նկարահանման հրապարակում՝ նրանք մշտապես վիճել են, բայց ժամանակի ընթացքում այնքան են մտերմացել, որ չեն պատկերացրել իրենց կյանքն առանց այդ վեճերի:): Դերասաններն իրենց սիրո պատմության մանրամասները վստահել են BRAVO.am-ին՝ խոստովանելով նաեւ, թե ինչպես են գրավել միմյանց:

Առաջին հանդիպում

Մարիամ. Ծանոթացել ենք նկարահանման հրապարակում, թեեւ մինչ այդ գիտեի Գոռին եւ վախենում էի իրենից. միշտ հակակրանք եմ զգացել, բացասական էներգիա եմ ստացել: Առաջին օրվա մեր նկարահանումը լարված մթնոլորտում է անցել` իրար նյարդայնացնելով, վատ դրության մեջ դնելով: Մի խոսքով` երկուսս էլ շատ վատ տպավորություն էինք թողել միմյանց վրա: 

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել