Politik.am-ը գրում է.

Մեր նախորդ հրապարակումներից մեկում մենք խոսել էին այն մասին, որ ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հակաօրինական նշանակում է արել՝ իր ընկերոջը նշանակելով նախարարի խորհրդական: Մեր հոդվածում մանրամասնորեն ներկայացվել էր, որ նշանակումը հակասում է Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետին , որում ասվում է. «Սույն հոդվածով նախատեսված խորհրդականի պաշտոն կարող են զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, հանրային ծառայության առնվազն երեք տարվա կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող և 30 տարին լրացած անձինք»:

Մի փոքր ուսումնասիրությունից հետո հասկանալի դարձավ, որ նույն օրենքը ՀՀ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն է պատրաստվում խախտել՝ Նիկոլ Փաշինյանի եղբոր որդուն՝ Սիփան Փաշինյանին նշանակելով իր խորհրդական, այս դեպքում ևս կա անհամապատասխանություն Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5 կետի պահանջների հետ, քանի որ Սիփան Փաշինյանը ևս 30 տարեկանից ցածր է և պահանջվող աշխատանքային բնագավառում չունի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ:

Հետաքրքիրականն այն է, որ Սիփան Փաշինյանի պարագայում առկա է նաև ամենաթողության գործոն: Քանի որ Սիփան Փաշինյանը պաշտոնապես նշանակված չլինելով, որպես Տարածքային կառավարման նախարարի խորհրդական, մայիսի 25-ին Դավթաշեն համայնքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացել է, որպես նախարարի խորհրդական:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել