Yerkir.am-ը գրում է.

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հունիսի 6-10-ը պետական այցով Չինաստան կմեկնի, որտեղ հանդիպում կունենա Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ և կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին: Բանակցությունների ընթացքում Ղրղզստանի նախագահը պետք է քննարկի Ղրղզստանի պաշտոնատար անձանց նկատմամբ բոլորովին վերջերս հարուցված` կոռուպցիայի առնչությամբ քրեական գործերում ներգրավված համատեղ նախագծերի իրականացման հարցը: 

Փորձագետների կարծիքով՝ չինական կողմին նախևառաջ անհանգստացնում է այդ նախագծերին մասնակցող չինական ընկերությունների և պետության հեղինակությունը. գրում է Незаивсимая газета-ն:

 Կոռուպցիոն սկանդալներում ներգրավված է Ղրղզստանի ամբողջ նախկին վերնախավը: Նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին պատասխանատվության կանչել խանգարում է միայն Սահմանադրությամբ երաշխավորված անձեռնմխելիությունը: Առկա տվյալների համաձայն՝ պատգամավորները փնտրում են ամենահարմար տարբերակը Հիմնական եերնքի այդ կետը փոխելու կամ խմբագրելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել