Yerkir.am-ը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում է, որ իրենք որևէ մեկի գնալը հիվանդագին կամ ցավագին չեն: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին։ Նրա խոսքով՝ իրենք որևէ մեկից կառչած չեն և յուրաքանչյուրն ազատ է գնալ։

«Ֆելքիս Ցոլակյանն ինքն է խնդրել, որ մնա խմբակցությունում։ Մենք նրան հորդորել ենք, որ եթե կլինեն կրկնություններ,այսինքն՝ ոչ համահունչ մեր քաղաքական մոտեցումներին, մենք այդ հարցը կվերանայենք, և ինքը մտածել է, որ ավելի լավ է գնա դիմում գրի։ Ցոլակյանն արդեն իսկ ամսի 8-ից խմբակցության անդամ էր սիրողական մակարդակով, իսկ ինչ վերաբերում է Շիրակ Թորոսյանին՝ նա չի հեռացել, մենք հեռացրել ենք նրան» , -հայտարարեց պատգամավորը:

Հարցին՝ ի վերջո քանի պատգամավոր կմնա ՀՀԿ խմբակցությունում, Բաղդասարյանն արձագանքեց. «Եթե մենք շատ չստիպենք, որ գնան՝ 54 հոգի կմնա»։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև ընդգծեց, որ աշխարհում նման երևույթ չի եղել, երբ իշխանություն ունենա մի քաղաքական ուժ, ԱԺ-ում մեծամասնություն՝ մեկ այլ։ «Սա խոսում է Հանրապետականի միասնականության մասին, որը մենք նորմալ ենք համարում», - հավելեց Բաղդասարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել