«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացման միջոցով հայտարարել և կոչ է արել Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացինե­րին, որ նրանք դադարեցնեն ակցիաները և ժամանակ ու հնարավորություն տրամադրեն Արցախի իշխանություններին, որպեսզի նրանք իրականաց­նեն ցուցարարների հետ հան­դիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները:


Նիկոլ Փաշինյանը հայտարա­րել է, որ գնդակը հիմա Արցախի իշխանության դաշտում է, և պետք է տալ հնարավորություն, որ իշխանությունը կատարի այն փոփոխությունների վերաբե­րյալ քայլերը, որոնց շուրջ եղել են պայմանավորվածություն­ներ: Եթե դրանք չարվեն, եթե ժամանակը չօգտագործվի դրա համար, ապա ցուցարարները կարող են «գնդակը վերադարձ­նել իրենց դաշտ», ասել է Փաշի­նյանը: Նրա հայտարարությու­նից հետո Ստեփանակերտի հանրահավաքների կազմկոմի­տեն կայացրել է հանրահավաքները դադարեցնելու և իշ­խանության քայլերին սպասելու որոշում:

Այդպիսով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից ու Ստե­փանակերտի հանրահավաքի կազմկոմիտեի դրան արձա­գանքելուց հետո կարող ենք անել մի քանի եզրակացություն: Առաջին, որ Արցախում իրադարձությունների զարգացումն առնվազն այս փուլում որևէ կերպ չխաթարեց չճանաչված այդ պետության կայունությու­նը՝ ի հեճուկս դրա վերաբերյալ աղմուկ-աղաղակի, որ բարձ­րացնում էին տարբեր շրջա­նակներ Երևանում: Երկրորդ՝ Արցախի իշխանությունն ու ցուցարարներն առնվազն կարո­ղացան գալ միջանկյալ պայմա­նավորվածության, իսկ Երևանն էլ, ըստ էության, իրեն վե­րապահեց ոչ թե լուծումներ պարտադրելու որոշում՝ ինչպես հորդորում էին Նիկոլ Փաշինյանին որոշ երևելի գործիչներ, այլ պարզապես արձանագրեց այդ պայմանավորվածությունը և ըստ էության՝ նաև անուղղակիորեն ստանձնեց որոշակի երաշխավորություն դրանց իրականացման համար:


Համենայնդեպս, եթե այժմ Ար­ցախի իշխանությունն իրապես չգնա փոփոխությունների ու ներքին կյանքի շոշափելի թար­մացման, կառավարման արդյունավետության և համերկ­րային համերաշխությանն ուղղ­ված կոնկրետ քայլերի, ապա դրանով, փաստորեն, անհար­մար դրության մեջ դրած կլինի նաև Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին:


Երրորդն, այդ առումով, Նիկոլ Փաշինյանի հեղինակության արձանագրումն էր նաև արցախյան մասշտաբով, որ արձա­գանք գտավ ցուցարարների շրջանում, և այստեղ, իհարկե, անհրաժեշտ է անդրադառնալ այդ հանգամանքի մեկ այլ աս­պեկտի, որն արդեն առնչվում է բոլորովին այլ հարցի՝ Հայաստանի ու Արցախի արտաքին քաղաքական խնդիրներին:


Փաշինյանի կոչն ու հանգու­ցալուծումն առնվազն այս փու­լում, վկայելով նրա հեղինակու­թյան մասին ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում, ըստ էության, բավականին ամ­րացնող գործոն դարձան արցախյան խնդրում նրա դիրքո­րոշումների մասով, որ մայիսի 9-ին հնչել էին Ստեփանակերտում, և որքան էլ տարօրինակ չհնչի՝ տարակուսանքի էին ար­ժանացել Հայաստանում, թե այդ կոչերը կարող են չընկալվել միջազգային ասպարեզում: Մի­ջազգային ասպարեզում չի կարող չընկալվել դիրքորոշում, որը ներկայացնում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի հանրության վստահությունը վայելող գործիչը: Եվ այդ տե­սանկյունից, Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, իրենով մեծ մի­ջազգային լեգիտիմություն է հաղորդում նաև Արցախի իշ­խանությանը՝ այս առումով ինքն էլ գնդակը թողնելով պաշ­տոնական Ստեփանակերտի դաշտում»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել