««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն երկու օր է՝ Մոսկվայում է գտնվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը հանդիպումներ է ունենում Ռուսաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:


Կարելի է ենթադրել, որ այդ հանդիպումների ժամանակ քննարկվում է Ծառուկյանի և նրա ղեկավարած «Ծառուկյան» դաշինք խմբակցության դերակատարումը նոր իշխանության համակարգում:


Գաղտնիք չէ, որ Ռուսաստանն այս պահին որոնումների մեջ է և ուզում է հասկանալ, թե որ քաղաքական ուժը կարող է ներկայացնել պրոռուսական վեկտորը իշխանական համակարգում»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել