«ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը ներ­կայացրել է պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, ըստ որի՝ նախա­րարն ունի անհատական բնակելի մեկ տուն՝ հողամասի վրա կառուցված իր տնտեսական շինություններով, BMW 528, BMW X5 3.01 մակնիշի երկու ավ­տոմեքենաները: Թորոսյանի դրամա­կան միջոցները կազմել են 21 հազար դոլար, 15 հազար եվրո, 1.7 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է մեկ վայրից ստացած աշխա­տավարձը, որը հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություննե­րը ստանձնելու օրը կազմել է 9 մլն 230 հազար դրամ և վարձակալության դի­մաց ստացած 1 մլն դրամ վճարը: Ի դեպ, տեղեկացնենք, որ Թորոսյանի հայրը՝ Գևորգ Թորոսյանը ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծու­թյան բաժնի գլխավոր մասնագետ է»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել