operativ.am-ը գրում է

Հունիսի 2-ին Իրանի կենտրոնական Սպահան նահանգում այդ երկրի բանակի ռազմաօդային ուժերի FT-7 ուսումնական կործանիչ է վթարվել։ Երկու օդաչուները հասցրել են կատապուլտով դուրս նետվել և փրկվել։ Այս մասին տեղեկացնում է իրանական «ֆարս» լրատվական գործակալությունը։

Ինքնաթիռը վթարվել է տեխնիկական խնդրի պատճառով։

Ավելի վաղ՝ մայիսի 29-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում վթարվել էր այդ երկրի բանակի ռազմաօդային ուժերին պատկանող մեկ թեթև ուսումնամարտական ինքնաթիռ: Վթարի հետևանքով անձնակազմի երկու անդամները մահացել էին:

Ինքնաթիռը վթարվել է տեխնիկական խնդրի պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել