Դերասանուհի Էմմա Սապունջյանին հեռուստադիտողն արդեն տեսել է «Սահմանին», «Միլիոնը թակարդում», «Փրկեք մեր հոգիները» հեռուստաֆիլմերում: Չնայած դերասանուհին միշտ խաղացել է երկրորդական դերերում, բայց այս անգամ առաջարկ է ստացել մարմնավորել գխավոր դերակատարուհուն: BlogNews.am-ի հետ զրույցում Էմման մանրամասներ է պատմել նոր կերպարի և գլխավոր հերոսուհուն կերտելու բարդությունների մասին:    

«Նոր նախագծում նկարահանվելու առաջարկը ստացել եմ պրոդյուսեր Արա Բաղդասարյանի և ռեժիսոր Հարութ Շատյանի կողմից: Սցենարը կարդալուց հետո միանգամից համաձայնվեցի, քանի որ ինձ դուր եկավ կերպարս. այն տարբերվում էր մինչ այս կերտածս բոլոր դերերից: Ինձ համար իսկապես հետաքրքիր էր նոր կերպարում խաղալը, բայց միևնույն ժամանակ բարդ, քանի որ առաջին անգամ էի մարմնավորում նման համեստ, խելոք, բարի աղջկա»,-պատմում է Էմման:  

Ի դեպ՝ սա երիտասարդ դերասանուհու առաջին գլխավոր կերպարն էր: Ասում է՝ պատասխանատվությունը մեծ է. «Դեռ Թատերականի առաջին կուրսից միշտ մտածում էի՝  ես չեմ կարող գլխավոր հերսի մարմնավորել, բայց այս անգամ ռիսկի դիմեցի, քանի որ եթե ռեժիսր Հարութ Շատյանը ինձ տեսել է գլխավոր հերոսուհու կերպարում, ես պետք է արդարացնեմ նրա սպասելիքները: Իհարկե նույնիսկ խաղալուց հետո էլ այդ վախը չի անցել, բայց ես հույս ունեմ` հեռուստադիտողը դժգոհ չի մնա»: 

Կա ստեղծված տեսակետ, որ հաճախ հեռուսաֆիլմերը դիտում են սիրելի դերասաններին տեսնելու համար, Էմման ևս կիսում է այս տեսակետը, բայց կարծում է՝ կարող է և հակառակն էլ լինել. «Կարծում եմ՝ հակառակ դեպքում ևս պետք է դիտել, եթե չես սիրում այդ դերասանին գուցե նրա խաղը տեսնելուց հետ տեսակետդ փոխվի: Այս պարագայում հեռուստադիտողին կստիպի ֆիլմը դիտել այն անձնակազմը, ում նկարահանած ֆիլմերը մինչ այս սիրվել են հեռուստադիտողի կողմից»:

Դերասանուհուն նոր նախագծում կրկին կտեսնեք ոճային փոփոխությամբ, ինչին նա երբեք դեմ չի լինում. «Ներկել ենք վարսերս. ավելի բնական գույնի մեջ: Երրորդ նախագիծն է, որ աշխատում եմ Հարութ Շատյանի հետ և այդ երեք նախագծերի ընթացքում կերտածս բոլոր կերպարների տարբերությունն ակնհայտ է: Ես առհասարկ խնդիր չունեմ ոճային փոփոխության հետ, հակառակը՝ ինձ ավելի դուր է գալիս այդպիսի փոփոխություններ, երբ յուրաքանչյուր կերպար տարբերվում է մյուսից: Քանի որ համեստ, խելոք սովորող աղջիկա կերպարում եմ, կարծում եմ՝ սա ամենալավ տեսքն է, որ կարող էի ունենալ»:

BlogNews.am-ի հետ նախորդ զրույցում դերասանուհին նշել էր, որ եղել են մարդիկ ովքեր փորձել են համոզել, որ նա անտաղանդ է և դերասանական բնագավառում ոչ մի լուրջ բարձունքի չի հասնի. «Իհարկե որոշ չափով ապացուցվում է նրանց սխալ լինելը, բայց վստահ կարող եմ մի բան ասել, որ սա դեռ միայն սկիզբն է: Այստեղ կրկին խոսեց իմ ինքնավստահությունը»:

Այն հարցին, արդյոք կոլագեներից կողմից շնորհավորանքներ ստացել է՝ դերասանուհին նշում է. «Պետք է խոստովանեմ, որ իմ բախտը բերել է և ես աշխատում եմ, այն մարդկանց հետ ովքեր անկեղծ ուրախ են ինձ համար: Նրանից մեկը Մարիամ Դավթյանն է ում հետ խաղացել ենք «Փրկենք մեր հոգիները» նախագծից»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել