Երգիչ Նարեկ Բավեյանը շուտով կներկայացնի իր նոր՝ «Համով բալա ա» աշխատանքը: Երգի և երաժշտության հեղինակը Նարեկն է, գործիքավորումն արել է Արա Թորոսյանը, տեսահոլովակի ռեժիսորը Նարեկ Քթոյանն է, ում հետ առաջին անգամ է աշխատում, ոճաբանն Արայիկ Գաբաջյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Նարեկը BlogNews.am-ին տրամադրել է տեսահոլովակի նկարահանումներից կադրեր և մի քանի մանրամասներ պատմել:

«Տեսահոլովակը սյուժե չունի, այն պարային և գունեղ գեղեցիկ տեսարաններով է: Աղջկա մասին է, ում մասին էլ երգում եմ և տեսահոլովակում ամեն ինչ ներկայացված է աղջկա տեսակետից՝ նրա ցանկությունների, երազանքների մասին: Տեսահոլովակում պարում են Fourside պարային խումբը»,-պատմում է Նարեկը: 

Նարեկի խոսքով նոր տեսահոլովակում ոճային հետաքրքիր փոփոխություններ էլ են կան. «Կան մարդիկ ում հետ աշխատել եմ, ովքեր շատ լավ ճանաչում են ինձ և վստահում եմ նրանց իմ կերպարը: Ամենակարևորը որ հետաքրքիր և նորը լինի, իհարկե իմ հետ էլ համահունչ լինի: Ես իմպրովիզներից և փոփոխություններից չեմ վախենում»:

Երգիչը նշում է, որ չի վախենում բացասական մեկնաբանություններից իր կերպարի հետ կապված, կարևորը դրանք չհատեն վիրավորանքների սահմանը. «Ամեն դեպքում շատ ավելի լավ է, երբ մարդիկ խոսեն, այլ ոչ թե նայեն ասեն դե անցյալ անգամ էլ էր սև պիջակով, հիմա էլ: Դե լավ է նրան ասում է: Միօրինակությունից և սովորական լինելուց վատ բան չկա, ավելի լավ է նայեն և ասեն, այս ինչ է հագել, չի սազում, ավելի է լավա դա զարմանք առաջացնի, քանի թե առհասարակ չքննարկվի»:

Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին Ուկրաինայից է, ով աշխատում է որպես ֆոտոմոդել. «Կան մի քանի պատճառներ, թե ինչու հերոսուհուն ընտրեցինք դրսից. մենք ունենք շատ գեղեցիկ աղջիկներ, բայց բոլորը չեն որ նկարահանվում են, իսկ ով էլ նկարահանվում է արդեն երևացել են, այսինքն նոր դեմք դժվար է գտնել: Դժվար է գտնել այդ ամենի հետ մեկտեղ այնպիսի մարդու, ում ոճաբանի ընտրությամբ կհագներ մի քիչ համարձակ հագուստ և ոչ մի խնդիր չէր առաջացնի»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները տրամադրել է Նարեկ Բավեյանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել