Թրոմբների առաջացումը կարող է լուրջ վտանգ ներկայացնել առողջությանը: Fithacker.ru-ն ներկայացրել է մի քանի նշան, որոնք կարող են վկայել խնդրի առկայության մասին:

Վերջույթների այտուցվածություն: Այս խնդիրը կարող է վկայել անոթներում թրոմբների առկայության մասին: Այս դեպքում թթվածնի մատակարարումն օրգանիզմին դժվարանում է, վատանում է արյան շրջանառությունը, այտուցվածություն է առաջանում:

Ցավ վերջույթներում: Թրոմբների առկայությունը կարող է վերջույթներում լուրջ խնդիրների հանգեցնել, այդ թվում՝ ցավի զգացման: Կարող են նկատվել գերզգայունություն, ջղաձգումներ:

Ցավ կրծքավանդակում, դժվար շնչառություն: Թոքերում թրոմբների առաջացումը կարող է վտանգավոր լինել: Եթե առաջանում են նաև շնչառական դժվարություններ, դիմեք մասնագետի:

Շնչահեղձություն: Շնչահեղձությունը հաճախ ուղեկցվում է գլխապտույտով, կրծքավանդակում ցավի զգացմամբ:

Անբացատրելի հազ: Եթե հաճախ եք հազում, բայց չունեք մրսածություն, հիվանդ չեք գրիպով, կամ առկա չեն կոկորդի հետ կապված խնդիրներ, մեղավորը կարող է թրոմբը լինել:

Քրոնիկ գլխացավ: Քրոնիկ և ուժեղ գլխացավերը, որոնք չեն անցնում նույնիսկ ցավազրկողների օգտագործումից հետո, հաճախ կարող են վկայել թրոմբների առկայության մասին:

Փսխում, դիարեա: Սովորաբար այս նշանները շփոթում են գրիպի հետ, սակայն դրանք կարող են վկայել նաև թրոմբների առկայության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել