Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, և այն տեղի է ունեցել ժողովրդական շարժման միջոցով: ՀՀ նոր իշխանությունը վայելում է հասարակական լայն աջակցություն, ինչն ընձեռում է առավել ինքնավստահ և անկախ գործելու հնարավորություն: Անցած ավելի քան 2 տասնամյակների ընթացքում մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ իրողությունների ազդեցությամբ ձևավորվել էր արտաքին հարաբերությունների մի համակարգ, որում Հայաստանը համեմատաբար զգուշավոր քաղաքականություն էր վարում մի շարք երկրների հետ հարաբերություններում: Այժմ ստեղծվել են օբյեկտիվ հնարավորություններ՝ եղած լավ որակի համագործակցությունն ավելի խորացնելու, ոչ միանշանակ դիտարկվող հարաբերությունները հնարավորինս բալանսավորելու համար. ընդ որում, նշվածը վերաբերում է նաև հարևան պետությունների հետ հարաբերություններին:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել